Հայաստանը Ֆիֆա-ի վարկանիշային աղիւսակում կրկին 70-րդն է


Հայաստանը Ֆիֆա-ի վարկանիշային աղիւսակում կրկին 70-րդն է

  • 27-07-2011 14:35:36   |   |  Սպորտ

Ֆիֆա-ն յուլիսի 27-ին հրապարակել է ֆուտբոլի ազգային հաւաքականների վարկանիշային նոր աղիւսակը: Հայաստանի ազգային հաւաքականը յունիսի 29-ի համեմատ չի տեղափոխուել ցուցակում եւ պահպանել է 70-րդ հորիզոնականը` 462 միաւորով: Յաւելենք, որ համաշխարհային ֆուտբոլի դասակարգման աղիւսակը շարունակում են գլխաւորել աշխարհի չեմպիոն իսպանացիները վաստակած 1588 միաւորով: Երկրորդ տեղում հոլանդացիներն են (1542 միաւոր), իսկ երրորդում գերմանացիները (1305):
  -   Սպորտ