Վերականգնւում է Մինաս Աւետիսեանի եւս երկու որմնանկար
28-07-2011 17:39:55 | Հայաստան | Մշակոյթ
Հիմք ընդունելով ,պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան եւ օգտագործման մասինէ ՀՀ օրէնքի պահանջները եւ նկատի առնելով Մինաս Աւետիսեանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերեալ Գիւմրու քաղաքապետի եւ ,ագ եւ ԱԱՅ Բաղդասարեաններէ ՍՊԸ առաջարկները, ՀՀ կառավարութիւնը յուլիսի 28-ի նիստում որոշում է ընդունել թոյլատրել Գիւմրու քաղաքապետարանի միջոցների հաշուին իրականացնել Շիրակի մարզի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում ընդգրկուած եւ պետական սեփականութիւն հանդիսացող, Գիւմրի քաղաքի ,քարմշակմեքենաէ ՓԲԸ նախկին ճաշարանի շէնքում գտնուող Մինաս Աւետիսեանի ,հայկական հովուերգութիւնէ որմնանկարի տեղափոխման աշխատանքները:
Որոշման յաջորդ կէտով թոյլատրուել է ,ագ եւ ԱԱՅ Բաղդասարեաններէ ՍՊԸ միջոցների հաշուին իրականացնել քաղաքի ,էլեկտրատեխնիկական գործարանէ ՓԲԸ նախկին շէնքում գտնուող ,գորգ են գործումէ որմնանկարի տեղափոխումը: Վերականգնումից յետոյ ,հայկական հովուերգութիւնէ որմնանկարը տեղադրուելու է Գիւմրու քաղաքապետարանի նորակառոյց շէնքի նիստերի դահլիճում, ,գորգ են գործումէ որմնանկարը` Գիւմրու Աբովեան փողոցի N 218 հասցէում գտնուող Շիրակի մարզի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակ ներառուած շէնքի սրահում:
Տեղեկանալով, որ մարզում դեռեւս կայ Մինաս Աւետիսեանի հեղինակած չորս որմնանկար, ինչպէս նաեւ այլ արուեստագէտների կատարած մօտ երկու տասնեակ աշխատանք, վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է խնդրի նկատմամբ գիւրեցիների ցուցաբերած մեծ ուշադրութիւնը: «Հասարակական կազմակերպութիւններին պէտք է խնդրենք, որպէսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն։ Որմնանկարները ցանկացած գնով պէտք է փրկել, եւ եթէ այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել եւ փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերեալ նոյնպէս պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպէսզի դրանք մնան Գիւմրիում կամ Շիրակի մարզում»,- ասել է վարչապետը: