Գոռ Յարութիւնեանն երիտասարդների ձիւդոյի Եւրոպայի գաւաթի առաջնութիւնում գրաւեց <br /> երկրորդ մրցանակային տեղը


Գոռ Յարութիւնեանն երիտասարդների ձիւդոյի Եւրոպայի գաւաթի առաջնութիւնում գրաւեց
երկրորդ մրցանակային տեղը

  • 15-08-2011 01:41:25   |   |  Սպորտ

Բեռլինում ընթացող երիտասարդների ձիւդոյի եւրոպայի գաւաթի հերթական առաջնութեան առաջին օրը Հայաստանի հաւաքականի անդամ, վանաձորցի, «Բանակի մարզական ակումբ» -ը ներկայացնող, 2010թ.-ի երիտասարդների Եւրոպայի բրոնզէ մեդալակիր Գոռ Յարութիւնեանը 60կգ քաշային կարգում գրաւեց երկրորդ մրցանակային տեղը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց Հայաստանի ձիւդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դաւիթ Խիթարեանը, Գ.Յարութիւնեանը 49 մասնակիցների մէջ 4 անընդմէջ յաղթանակից յետոյ եզրափակիչում պարտուեց Ռուսաստանը ներկայացնող Արամ Գրիգորեանին:
  -   Սպորտ