Հայաստանի առաջնութեան արդիւնքներով որոշուեց ազատ ըմբշամարտի<br /> հաւաքականի կազմը<br />


Հայաստանի առաջնութեան արդիւնքներով որոշուեց ազատ ըմբշամարտի
հաւաքականի կազմը

  • 26-01-2009 13:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-25-ին Երեւանում անցկացուեց ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնութիւնը, որին մասնակցեցին աւելի քան 100 մարզիկներ: Ըստ քաշայն կարգերի չեմպիոններ դարձան Ժիրայր Յովհաննիսեանը (66 կգ, Վանաձոր), Սուրէն Մարկոսեանը (74 կգ, Գառնի), Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելեանը (66 կգ), Յարութիւն եւ Էդգար Ենոքյան եղբայրները (84 կգ եւ 96 կգ) եւ ծանր քաշային Վահան Գրիգորեանը (բոլորն էլ Երեւան): Առաջնութեան արդիւնքներով որոշուեց ազատ ըմբշամարտի հաւաքականի կազմը, որը կնախապատրաստուի Վիլնիւսում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եւրոպայի առաջնութեանը:
  -   Սպորտ