Հայաստանի օմբուդսմենը միջնորդել է Յակոբ Յակոբեանին<br /> տեղափոխել «Դատապարտեալների հիւանդանոց» <br />


Հայաստանի օմբուդսմենը միջնորդել է Յակոբ Յակոբեանին
տեղափոխել «Դատապարտեալների հիւանդանոց»

  • 22-01-2009 14:42:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Արդարադատութեան նախարարութեան «Երեւան-Կենտրոն» քրէակատարողական հիմնարկում կալանք կրող Յակոբ Յակոբեանը, ով «Յոթի գործ»-ով ամբաստանեալներից մէկն է, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին յայտնել է, որ իր մօտ առկայ է արտայայտուած դիզբակտերիոզ, ցավեր երիկամների եւ աղիների յատուածում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, այդ առնչութեամբ պաշտպան Արմէն Յարութիւնեյանը դիմել է արդարադատութեան նախարար Գեւորգ Դանիելեանին` խնդրելով քննարկել Հ.Յակոբեանին «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ տեղափոխելու նպատակայարմարութեան հարցը:
  -   Մարդու իրաւունքներ