Հայաստանի օմբուդսմենը միջնորդել է Հակոբ Հակոբյանին<br /> տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» <br />


Հայաստանի օմբուդսմենը միջնորդել է Հակոբ Հակոբյանին
տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»

  • 22-01-2009 14:42:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող Հակոբ Հակոբյանը, ով «Յոթի գործ»-ով ամբաստանյալներից մեկն է, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին հայտնել է, որ իր մոտ առկա է արտահայտված դիզբակտերիոզ, ցավեր երիկամների եւ աղիների հատվածում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ առնչությամբ պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով քննարկել Հ.Հակոբյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության հարցը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play