Արուեստագէտների գնահատմամբ, մշակոյթի զարգացման համար<br /> անհրաժեշտ է միմիայն պետութեան աջակցութիւնը<br />


Արուեստագէտների գնահատմամբ, մշակոյթի զարգացման համար
անհրաժեշտ է միմիայն պետութեան աջակցութիւնը

  • 19-12-2008 16:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք իրաւունք չունենք հենց այնպէս նայել մշակոյթի զարգացման այս կամ այն փուլին, այլ պէտք է զգոն լինենք բոլոր ժամանակներում էլ»: Դեկտեմբերի 19-ի ասուլիսում նման կարծիք յայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբէն Մաթեւոսեանը: Նրա խօսքերով, եթէ խորհրդային տարիներին Հայաստանի համար շատ կարեւոր էր ազգային գաղափարախօսութեան պահպանումը արուեստում, ապա անկախացումից յետոյ այդ գաղափարախօսութեան վրայ սկսեցին քիչ ուշադրութիւն դարձնել, ինչի արդիւնքում այսօր «արուեստում ունենք այն, ինչ ունենք»: Արուեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարեանը նշեց, որ երաժշտութեան ասպարզեում այդ բացը աւելի նկատելի է, քանի որ ամէն օր «ծնւում են նոր աստղեր, որոնք ընդհանրապես կապ չունեն երաժշտութեան հետ»: Կոմպոզիտորի խօսքերով, առաջնահերթ պէտք է վերականգնուեն գեղարուեստական խորհուրդները, որոնք կարողանան լաւը տարանջատել վատից: Արուեստագէտների գնահատմամբ, մշակոյթի զարգացման համար անհրաժեշտ է միմիայն պետութեան աջակցութիւնը: «Այս վիճակին հասել ենք ֆինանսական միջոցների բացակայութիւնից, քանի որ այսօր շատ խրախուսողներ բան չեն հասկանում արուեստից, աւելի շատ առեւտրից են հասկանում, ու պահանջում են այնքան, ինչքան որ հասկանում են»,- նշեցին նրանք: Ռ.Մաթեւսոյանը նաեւ ընդգծեց, որ այսօր իհարկէ կան այնպիսի երգիչներ, որոնք պրոֆեսիոնալ են, սակայն ֆինանսական պայմաններից ելնելով ստիպուած են բաւարարել հանդիսատեսի պահանջները: «Ամանորի նախաշեմին իշխանութիւններին կմաղթեմ, որ գուրգուրեն իրենց մշակոյթը, այնպէս մտածեն մշակոյթի մասին, ինչպէս մտահոգուած են իրենց զավակների ապագայի համար, նկատեն իւրաքանչիւրին այնպէս, ինչպէս նկատում են իրենց հարազատներին»,- ասաց Ռ.Մաթեւոսեանը: Իսկ Մ.Վարդազարյանն էլ ցանկացավ «մտքի, հոգու եւ զգացմունքի առողջութիւն»:
  -   Մշակոյթ