ԿԲ-ն վերագրանցել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին<br />


ԿԲ-ն վերագրանցել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին

  • 03-12-2008 16:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել «Մանի Գրամ» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություն, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին` «Իքսպրեսս Մանի» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություն: Ըստ ՀՀ ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, ԿԲ-ի խորհուրդը վերագրանցել եւ լիցենզիաներ է տրամադրել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին եւ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին: «ՊԱԲ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրաւատան կազմակերպման լիցենզիա, «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխանակման կէտի թիւ 4 մասնաճիւղին, «ՌՈՒԶՎԻԳ» ՍՊԸ-ին եւ «Արսինե Թրեյդ» ՍՊԸ-ին` արտարժոյթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ:
  -   Տնտեսութիւն