2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> 12,1%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
12,1%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 03-11-2008 21:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանում իրականացուել է 604 մլրդ 295,4 մլն դրամի (մօտ 1 մլրդ 976 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ ծաւալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 545 մլրդ 744 մլն դրամ: 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 12,1%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 17,1%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 7,2%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,1%-ը` համայնքների միջոցների, 0,6%-ը` Համաշխարհային բանկի վարկային, 1,7%-ը` մարդասիրական օգնութեան, 17%-ը մասնաւոր կազմակերպութիւնների, 73,4%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն