2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
12,1%-ՈՎ ԱՃԵԼ Է
03-11-2008 21:26:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի
յունուար-սեպտեմբերին Հայաստանում իրականացուել է 604 մլրդ 295,4 մլն
դրամի (մօտ 1 մլրդ 976 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ
ծաւալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 545 մլրդ 744 մլն
դրամ: 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ շինարարութեան ծաւալը,
համադրելի գներով, աճել է 12,1%-ով, իսկ շինմոնտաժային
աշխատանքներինը` 17,1%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով,
շինարարութեան 7,2%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,1%-ը`
համայնքների միջոցների, 0,6%-ը` Համաշխարհային բանկի վարկային,
1,7%-ը` մարդասիրական օգնութեան, 17%-ը մասնաւոր
կազմակերպութիւնների, 73,4%-ը` բնակչութեան միջոցների հաշուին: