ՀԱՅԱՍՏԱՆԻ 9 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 9 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 03-11-2008 15:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 3-ին Անգլիայի Լիվերպուլ քաղաք մեկնեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հաւաքականը: Գլխաւոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակաւոր մարզիչ Ռաֆայէլ Մեհրաբեանի ղեկավարութեամբ թիմը կմասնակցի նոյեմբերի 5-ին մեկնարկող Եւրոպայի առաջնութեանը: Հայաստանի հաւաքականի կազմում ընդգրկուած են 9 բռնցքամարտիկներ` Յովհաննէս Դանիելեանը (48 կգ), Արթուր Գրիգորեանը (54 կգ), Ազատ Յովհաննիսեանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Էդվարդ Համբարձումեանը (64 կգ), Սամուէլ Մաթեւոսեանը (69 կգ), Անդրանիկ Յակոբեանը (75 կգ), Դերենիկ Գիժլարեանը (81 կգ) եւ Ցոլակ Անանիկեանը (91 կգ):
  -   Սպորտ