ՏԱՐԵՍԿԶԲԻՑ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 4,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


ՏԱՐԵՍԿԶԲԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 4,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 31-10-2008 14:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի հոկտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 104,9%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 102,7%, ոչ պարենային ապրանքներինը` 104,4%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 109,5%: ՀՀ Ազգային վիճագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 0,7% գնաճ, ընդ որում, սեպտեմբեր-հոկտեմբերին ընդհանուր գնաճը կազմել է 1,2%: Պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 1,6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայութիւնների ոլորտում գրանցուել է գների եւ սակագների, համապատասխանաբար, 0,8% եւ 0,2% գնանկում: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, ինչը 0,2 տոկոսային կէտով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում գրանցուած համապատասխան ցուցանիշը (0,3%): 2008թ.-ի հոկտեմբերին 2007թ.-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108,6%, այդ թւում պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 108,3%, ոչ պարենային ապրանքներինը` 106,5%, ծառայութիւնների սակագներինը` 110,3%, իսկ յունուար-հոկտեմբերին 2007թ.-ի յունուար-հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 109,6%, 111,2, 105,8 եւ 108,6%:
  -   Տնտեսութիւն