2007 Թ.-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 6 ԼԻՑԵՆԶԻԱ<br />


2007 Թ.-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 6 ԼԻՑԵՆԶԻԱ

  • 14-01-2008 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ընթացքում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւնը տրամադրել է աուդիտորական ծառայութիւնների իրականացման վեց լիցենզիա: Նշուած ժամանակահատուածում դադարեցուել է 6, կասեցուել 7 աուդիտորական ծառայութիւնների իրականացման լիցենզիայի գործողութիւն, իսկ 1 աուդիտորական ծառայութիւնների իրականացման լիցենզիայի գործողութիւնը վերաձեւակերպուել է: Անցած տարուայ ընթացքում օրէնքով սահմանուած կարգի համաձայն գանձուել է 8 մլն 234,1 հազ. դրամ պետական տուրք, որից 8 մլն 82,5 հազ. դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 151,6 հազ. դրամը` անհատ աուդիտորներից: Գանձուել է նաեւ տուգանք 800 հազ. դրամի չափով: Աուդիտորների որակաւորման քննությանը մասնակցած 27 դիմորդից աուդիտորի որակաւորում է ստացել 5-ը, իսկ հաշվապահների որակաւորման քննությունների 78 մասնակիցներից հաշուապահի որակաւորում է ստացել 33-ը: Հաշվապահների եւ աուդիտորների որակաւորման քննությունների մասնակիցներից գանձուել է ընդամէնը 315 հազ. դրամի (մօտ 1000 ԱՄՆ դոլար) չափով պետական տուրք: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութիւնից, հանրապետութեան տարածքում 2008 թուականի յունվարի 1-ի դրութեամբ լիցենզավորված են թւով 29 աուդիտորական կազմակերպութիւն եւ 6 անհատ աուդիտոր, ուժի մէջ են 157 աուդիտորի եւ 120 հաշուապահի որակաւորման վկայականներ:
  -   Տնտեսութիւն