ԱՈՒՍՏՐԱԼԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿԵ ՓԱԹԵԹՆԵՐԻՑ<br />


ԱՈՒՍՏՐԱԼԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿԵ ՓԱԹԵԹՆԵՐԻՑ

  • 10-01-2008 17:30:00   |   |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիան հետեւելով Չինաստանի օրինակին` յայտարարել է մինչեւ 2008 թուականի վերջը սուպերմարկետներում պլաստիկե փաթեթներ օգտագործելուց հրաժարուելու ծրագրերի մասին, հաղորդում է Reuters-ը: «Երկրում այժմ օգտագործւում է մօտաւորապէես 4 միլիարդ պլաստիկե փաթեթ, որոնք աղտոտում են շրջակայ միջավայրը եւ ներազդում վայրի բնութեան վրայ»,- յայտարարել է շրջակայ միջավայրի պահպանութեան նախարար Պիտեր Գարրետը: «Կարծում եմ, որ ավստրալացիների մեծ մասը ուզում է ազատուել դրանցից»,- աւելացրել է նա: Չինաստանը փաթեթների դէմ պայքարն սկսել է յունվարի 8-ին` 2008 թուականի յունիսի 1-ից արգելելով նուրբ պլաստիկե փաթեթների արտադրութիւնը եւ դրանց օգտագործումը խանութներում եւ սուպերմարկետներում:
  -   Միջազգային