ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿԵ ՓԱԹԵԹՆԵՐԻՑ<br />


ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿԵ ՓԱԹԵԹՆԵՐԻՑ

  • 10-01-2008 17:30:00   | Ավստրալիա  |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիան հետեւելով Չինաստանի օրինակին` հայտարարել է մինչեւ 2008 թվականի վերջը սուպերմարկետներում պլաստիկե փաթեթներ օգտագործելուց հրաժարվելու ծրագրերի մասին, հաղորդում է Reuters-ը: «Երկրում այժմ օգտագործվում է մոտավորապես 4 միլիարդ պլաստիկե փաթեթ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը եւ ներազդում վայրի բնության վրա»,- հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Պիտեր Գարրետը: «Կարծում եմ, որ ավստրալացիների մեծ մասը ուզում է ազատվել դրանցից»,- ավելացրել է նա: Չինաստանը փաթեթների դեմ պայքարն սկսել է հունվարի 8-ին` 2008 թվականի հունիսի 1-ից արգելելով նուրբ պլաստիկե փաթեթների արտադրությունը եւ դրանց օգտագործումը խանութներում եւ սուպերմարկետներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play