ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ

  • 09-01-2008 20:00:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ժամանել է Իսրայել, որտեղից սկսում է իր մերձաւորարեւելեան ուղեւորութիւնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցութիւնների գլխաւոր թեմաները, ինչպէս սպասւում է, կլինեն պաղեստինա-իսրայելեան խաղաղ գործընթացի վերակենդանացումը, տարածաշրջանային անվտանգութիւնը, ինչպէս նաեւ Իրանի միջուկային խնդիրը: Դիմաւորման արարողութեան ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ դնել Իրանի, «Հզբոլլահ» եւ ՀԱՄԱՍ կազմակերպութիւնների «խելահեղությանը»: Բուշը բանակցութիւններ կվարի նաեւ վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Այդ զրոյցի ժամանակ ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնին եւ պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքը ԱՄՆ-ի նախագահին կտեղեկացնեն պաղեստինա-իսրայելեան բանակցութիւնների ընթացքի, անվտանգութեան ոլորտում տարածաշրջանի իրադրութեան մասին, ինչպէս նաեւ կներկայացնեն իսրայելեան հետախուզական տուեալները Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ: Հինգշաբթի միացեալ Նահանգների նախագահը բանակցութիւններ կանցկացնի Աբբասի հետ, իսկ երեկոյեան կվերադառնայ Երուսաղեմ: Այնուհետեւ Ջորջ Բուշը կայցելի Քուվեյթ, Բահրեյն, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս, որտեղ յունվարի 16-ին կաւարտուի ԱՄՆ-ի նախագահի ուղեւորութիւնը:
  -   Միջազգային