ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ

  • 09-01-2008 20:00:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ժամանել է Իսրայել, որտեղից սկսում է իր մերձավորարեւելյան ուղեւորությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցությունների գլխավոր թեմաները, ինչպես սպասվում է, կլինեն պաղեստինա-իսրայելյան խաղաղ գործընթացի վերակենդանացումը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաեւ Իրանի միջուկային խնդիրը: Դիմավորման արարողության ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ դնել Իրանի, «Հզբոլլահ» եւ ՀԱՄԱՍ կազմակերպությունների «խելահեղությանը»: Բուշը բանակցություններ կվարի նաեւ վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Այդ զրույցի ժամանակ ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնին եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ԱՄՆ-ի նախագահին կտեղեկացնեն պաղեստինա-իսրայելյան բանակցությունների ընթացքի, անվտանգության ոլորտում տարածաշրջանի իրադրության մասին, ինչպես նաեւ կներկայացնեն իսրայելյան հետախուզական տվյալները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Հինգշաբթի ՄԻացյալ Նահանգների նախագահը բանակցություններ կանցկացնի Աբբասի հետ, իսկ երեկոյան կվերադառնա Երուսաղեմ: Այնուհետեւ Ջորջ Բուշը կայցելի Քուվեյթ, Բահրեյն, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս, որտեղ հունվարի 16-ին կավարտվի ԱՄՆ-ի նախագահի ուղեւորությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play