ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԿԸ ՀՌՉԱԿԻ ՓԵՏՐՈՒԱՐԻՆ<br />


ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԿԸ ՀՌՉԱԿԻ ՓԵՏՐՈՒԱՐԻՆ

  • 09-01-2008 16:15:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իր պարտականութիւններն ստանձնող Կոսովոյի նոր վարչապետ Հաշիմ Տաչին համարում է, որ Սերբիայից այդ երկրամասի անկախութիւնը միակողմանի կարգով կհռչակվի արդէն փետրուարի առաջին կէսին: Նա այդ մասին յայտարարել է ճապոնական «Ասախի» թերթին տուած հարցազրոյցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մենք այլեւս չենք կարող ձգձգել անկախութիւնը: Դա տեղի կունենայ չորս-հինգ շաբաթուայ ընթացքում»,- ասել է Տաչին: «Մեր կառավարութիւնը ձգտում է անկախութեան որպէս ժողովրդավարական ինքնիշխան պետութիւն` ԱՄՆ-ի եւ Եւրոպական միութեան հետ գործողութիւնների լիակատար կոորդինացման հիման վրայ: Միացեալ Նահանգները եւ ԵՄ երկրները անյապաղ կը ճանաչեն մեր անկախութիւնը»,- աւելացրել է նա: Սպասւում է, որ այսօր Կոսովոյի խորհրդարանը կհաստատի Տաչիի գլխաւորած նոր կառավարութեան կազմը, որը գլխաւորում է Դեմոկրատական կուսակցութիւնը: Վերջինս յաղթել էր անցած տարուայ նոյեմբերին երկրամասում տեղի ունեցած ընտրութիւններում:
  -   Միջազգային