2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 7,7%-ՈՎ, ԻՍԿ<br /> ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻՆԸ` 11%-ՈՎ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 7,7%-ՈՎ, ԻՍԿ
ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻՆԸ` 11%-ՈՎ

  • 08-01-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի դեկտեմբերին 2006թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գնաճը կազմել է, համապատասխանաբար, 7,7% եւ 11%, իսկ 2007թ.-ի յունուար-դեկտեմբերին 2006թ.-ի յունուար-դեկտեմբերի համեմատ արձանագրուել է, համապատասխանաբար, 9,2% եւ 0,6% գնանկում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0,4% եւ 5% գնաճ: Հեղուկ գազի գինը նշուած ժամանակահատուածում աճել է 6,3%-ով:
  -   Տնտեսութիւն