ՍՊԱՆՈՒԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԷԿԸ<br />


ՍՊԱՆՈՒԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԷԿԸ

  • 08-01-2008 14:58:00   |   |  Միջազգային
ՌԻԳԱ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցած գիշեր իր տան բակում սպանուել է «Արենա Ռիգա» բազմագործառնական սրահի համասեփականատէր Էլլա Իվանովան: Երկրի պետական ոստիկանութեան մամուլի եւ հասարակական կապերի գրասենեակի տուեալներով, կնոջ վրայ վեց անգամ կրակել են: Ոստիկանութիւնը քննում է սպանութեան երկու վարկած` կողոպուտի նպատակով եւ սպանվածի ձեռնարկատիրական գործունէութեան հետ կապուած: Դէպքի կապակցութեամբ ձերբակլվել է մէկ կասկածեալ, հաղորդում է Delfi-ն: Ինչպէս յայտնել է Ռիգայի ոստիկանութեան գլխաւոր վարչութեան մամլոյ կենտրոնի ներկայացուցիչ Սիգիտա Պիլդավան, կասկածեալը ձերբակալուել է հանցագործութեան վայրից մի քանի կիլոմետր հեռու: Ըստ Baltic Screen-ի հետազօտութեան տուեալների, որ 2007 թուականին հրապարակուել են Pastaiga հանդէսում, Իվանովան ամուսնու հետ ընդգրկուած էր Լատվիայի 30 ամենահարուստ մարդկանց ցուցակում:
  -   Միջազգային