ՍՊԱՆՎԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ<br />


ՍՊԱՆՎԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ

  • 08-01-2008 14:58:00   | Լիտվա  |  Միջազգային
ՌԻԳԱ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած գիշեր իր տան բակում սպանվել է «Արենա Ռիգա» բազմագործառնական սրահի համասեփականատեր Էլլա Իվանովան: Երկրի պետական ոստիկանության մամուլի եւ հասարակական կապերի գրասենյակի տվյալներով, կնոջ վրա վեց անգամ կրակել են: Ոստիկանությունը քննում է սպանության երկու վարկած` կողոպուտի նպատակով եւ սպանվածի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված: Դեպքի կապակցությամբ ձերբակլվել է մեկ կասկածյալ, հաղորդում է Delfi-ն: Ինչպես հայտնել է Ռիգայի ոստիկանության գլխավոր վարչության մամլո կենտրոնի ներկայացուցիչ Սիգիտա Պիլդավան, կասկածյալը ձերբակալվել է հանցագործության վայրից մի քանի կիլոմետր հեռու: Ըստ Baltic Screen-ի հետազոտության տվյալների, որ 2007 թվականին հրապարակվել են Pastaiga հանդեսում, Իվանովան ամուսնու հետ ընդգրկված էր Լատվիայի 30 ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play