ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ «ԿԵՆԱՑ ՏԱՊԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻ<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 8 ՏԱՐՈՒԱՅ ՏԱԺԱՆԱԿՐՈՒԹՅԱՆ<br />


ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ «ԿԵՆԱՑ ՏԱՊԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 8 ՏԱՐՈՒԱՅ ՏԱԺԱՆԱԿՐՈՒԹՅԱՆ

  • 27-12-2007 19:40:00   |   |  Միջազգային
ՆՋԱՄԵՆԱ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ութ տարուայ հարկադիր աշխատանքների է Չադի դատարանը դատապարտել «Կենաց տապան» բարեգործական կազմակերպութեան վեց ֆրանսիացի աշխատակիցներին: Այս մասին յայտարարել են Չադի իշխանութեան ներկայացուցիչները: Ֆրանսիայի քաղաքացիները մեղաւոր են ճանաչուել Չադից 103 երեխաների անօրինական դուրս բերելու փորձի մէջ: «Կենաց տապան» ոչ կառավարական կազմակերպութեան աշխատակիցները ձերբակալուել էին հոկտեմբերի 25-ին Չադի Աբեշե քաղաքում, երբ ոստիկանութիւնը խափանել էր ինքնաթիռի թռիչքը, որով Ֆրանսիա էին ուղարկուելու 1-ից 10 տարեկան երեխաներ: Այդ օպերացիան իրականացրած ՈԿԿ-ի աշխատակիցները յայտարարում էին, որ Աֆրիկայից տեղափոխում են որբերի, որոնք ծնողներից զրկուել են սուդանյան Դարֆուրի մարզում զինուած հակամարտութեան հետեւանքով: Սակայն աւելի ուշ պարզուել է, որ երեխաները ոչ թէ Սուդանում էին ապրում, այլ այդ երկրին սահմանակից Չադի շրջաններում եւ նրանց գերակշիռ մեծամասնութիւնը գոնէ մէկ ծնող ունի:
  -   Միջազգային