ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ «ԿԵՆԱՑ ՏԱՊԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻ<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 8 ՏԱՐՎԱ ՏԱԺԱՆԱԿՐՈՒԹՅԱՆ<br />


ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ «ԿԵՆԱՑ ՏԱՊԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 8 ՏԱՐՎԱ ՏԱԺԱՆԱԿՐՈՒԹՅԱՆ

  • 27-12-2007 19:40:00   | Չադ  |  Միջազգային
ՆՋԱՄԵՆԱ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ութ տարվա հարկադիր աշխատանքների է Չադի դատարանը դատապարտել «Կենաց տապան» բարեգործական կազմակերպության վեց ֆրանսիացի աշխատակիցներին: Այս մասին հայտարարել են Չադի իշխանության ներկայացուցիչները: Ֆրանսիայի քաղաքացիները մեղավոր են ճանաչվել Չադից 103 երեխաների անօրինական դուրս բերելու փորձի մեջ: «Կենաց տապան» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները ձերբակալվել էին հոկտեմբերի 25-ին Չադի Աբեշե քաղաքում, երբ ոստիկանությունը խափանել էր ինքնաթիռի թռիչքը, որով Ֆրանսիա էին ուղարկվելու 1-ից 10 տարեկան երեխաներ: Այդ օպերացիան իրականացրած ՈԿԿ-ի աշխատակիցները հայտարարում էին, որ Աֆրիկայից տեղափոխում են որբերի, որոնք ծնողներից զրկվել են սուդանյան Դարֆուրի մարզում զինված հակամարտության հետեւանքով: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ երեխաները ոչ թե Սուդանում էին ապրում, այլ այդ երկրին սահմանակից Չադի շրջաններում եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը գոնե մեկ ծնող ունի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play