«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ը ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ<br /> ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ<br />


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ը ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

  • 26-12-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արդշինվեստբանկ»-ի ղեկավարութիւնը նախատեսում է սկսել բանկը փակ բաժնետիրականից բաց բաժնետիրական ընկերութեան վերակազմաւորելու գործընթացը: Այս մասին դեկտեմբերի 26-ի ասուլիսում յայտնեց բանկի վարչութեան նախագահ Արամ Անդրէասեանը: Նա յայտնեց, որ 2007թ.-ի ընթացքում նախորդ տարուայ համեմատ «Արդշինինվեստբանկ»-ի ակտիւներն աճել են 34%-ով կամ աւելի քան 23 մլրդ դրամով (կամ մօտ 66,6 մլն ԱՄՆ դոլարով) եւ տարեվերջին կկազմեն 93 մլրդ դրամ, իսկ պարտաւորութիւնները` 28,2%-ով (16 մլրդ դրամով) եւ տարեվերջին կկազմեն մօտ 75 մլրդ դրամ: Ըստ Ա.Անդրէասեանի, սպասւում է, որ 2007թ.-ի արդիւնքներով, «Արդշինինվեստբանկ»-ը կստանայ ՀՀ բանկային համակարգի համար աննախադէպ` աւելի քան 4 մլրդ դրամի զուտ շահոյթ, որը նախորդ տարուայ ցուցանիշը գերազանցում է 2 անգամ: Շահոյթի եւ բանկի բաժնետէրերի ներդրումների շնորհիւ «Արդշինինվեստբանկ»-ի ընդհանուր կապիտալը կկազմի մօտ 19 մլրդ դրամ` տարուայ սկզբի 11 մլրդ դրամի փոխարէն: Ա.Անդրէասեանի խօսքերով, նախատեսւում է, որ 2008թ.-ին «Արդշինինվեստբանկ»-ը կթողարկի 3 մլրդ դրամ (մօտ 9,84 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծաւալով պարտատոմսեր: Նշուեց նաեւ, որ բանկի խոշոր յաճախորդների արտադրութեան վերազինումը վարկաւորելու նպատակով գերմանական «Landesbank Berlin» բանկից եւ շուեցարական «Atlantic Forfaiting» ընկերությունից ստացել են 2 մլն եւրօ գումար` մինչեւ 5 տարի ժամկէտով, իսկ «American Express»-ը եւ լիբանանեան «Byblosbank»-ը տրամադրել են 2 մլն դոլարի վարկային գծեր` փաստաթղթային գործառնութիւնների իրականացման համար: «Արդշինինվեստբանկ»-ի վարչութեան նախագահի խօսքերով, բանկը ՀՀ բանկային համակարգում առաջին տեղն է զբաղեցնում վարկային ներդրումների ծաւալով, որը 2007թ.-ի վերջին կկազմի 57 մլրդ դրամ (աճը` 83%), սպառողական վարկաւորումն աճել է մօտ 3 անգամ եւ տարեվերջին կկազմի 20 մլրդ դրամ, ներգարավված աւանդներինը` 50%-ով եւ կկազմի շուրջ 15 մլրդ դրամ: Բանկը ներկայացուցչութիւն ունի Փարիզում, 49 մասնաճիւղ` Հայաստանում եւ 2-ը` ԼՂՀ-ում:
  -   Տնտեսութիւն