ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՄԱԿ-Ի<br /> ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՄԱԿ-Ի
ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

  • 25-12-2007 20:32:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանական իշխանութիւնները դեկտեմբերի 25-ին երկու արտասահմանցիներից` ՄԱԿ-ի առաքելութեան եւ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչներից պահանջել են հեռանալ երկրից: Ինչպէս յայտարարել է ՄԱԿ-ի առաքելութեան պաշտօնական ներկայացուցիչ Ալիմ Սիդդիքը, Աֆղանստանի կառավարութիւնը պնդում է, որ այդ անձանց գործողութիւնները «սպառնալիք են ներկայացնում» ազգային անվտանգութեանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ Սիդդիքի, ՄԱԿ-ի աշխատակիցը եւ նրան ուղեկցող Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը նախկինում այցելել են աֆղանական հարաւային Գիլմենդի նահանգ, որտեղ ուժեղ են «Թալիբան» շարժման դիրքերը: «Մենք որեւէ հիմք չենք տեսնում Քաբուլի պահանջի համար, եւ այդ մասին կտեղեկացնենք երկրի կառավարութեանը: Հաւանաբար, առկայ է փոխըմբռնման բացակայութիւն, յստակ շփումների բացակայութիւն Գիլմենդի իշխանութիւնների եւ կենտրոնական իշխանութիւնների միջեւ»,- նշել է Սիդդիքը:
  -   Միջազգային