ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՄԱԿ-Ի<br /> ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼ ՄԱԿ-Ի
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

  • 25-12-2007 20:32:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանական իշխանությունները դեկտեմբերի 25-ին երկու արտասահմանցիներից` ՄԱԿ-ի առաքելության եւ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչներից պահանջել են հեռանալ երկրից: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Ալիմ Սիդդիքը, Աֆղանստանի կառավարությունը պնդում է, որ այդ անձանց գործողությունները «սպառնալիք են ներկայացնում» ազգային անվտանգությանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ Սիդդիքի, ՄԱԿ-ի աշխատակիցը եւ նրան ուղեկցող Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը նախկինում այցելել են աֆղանական հարավային Գիլմենդի նահանգ, որտեղ ուժեղ են «Թալիբան» շարժման դիրքերը: «Մենք որեւէ հիմք չենք տեսնում Քաբուլի պահանջի համար, եւ այդ մասին կտեղեկացնենք երկրի կառավարությանը: Հավանաբար, առկա է փոխըմբռնման բացակայություն, հստակ շփումների բացակայություն Գիլմենդի իշխանությունների եւ կենտրոնական իշխանությունների միջեւ»,- նշել է Սիդդիքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play