ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԹԵՄԱՆ<br />


ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԹԵՄԱՆ

  • 25-12-2007 17:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը լիովին վերահսկում է Կոսովոյի թեման: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Միաւորուած ազգերին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն «լիազօրութիւններ չունեն տուեալ հարցը լուծելու համար», նշել է Չուրկինը` մեկնաբանելով ռուսական որոշ լրատվամիջոցներում յայտնուած այն յայտարարութիւնները, թէ դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն իբր հրաժարուել է որոշում ընդունել Կոսովոյի վերաբերեալ եւ այդ հարցը փոխանցել է Եւրոպական միութեանը: «Դա իրականութեանը չի համապատասխանում»,- ընդգծել է ռուս դիւանագէտը: «Միայն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը կարող է որոշումներ ընդունել (Կոսովոյի առնչութեամբ), որոնք (յետագայում) կարող են ընդունուել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածությամբ»,- ասել է Չուրկինը` աւելացնելով, որ հնարաւոր ռազմական եւ քաղաքացիական եւրոպական ներկայութիւնը Կոսովոյում պէտք է մանդատ ստանայ ՄԱԿ-ի ԱԽ-ից:
  -   Միջազգային