ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԹԵՄԱՆ<br />


ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԹԵՄԱՆ

  • 25-12-2007 17:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին վերահսկում է Կոսովոյի թեման: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Միավորված ազգերին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն «լիազորություններ չունեն տվյալ հարցը լուծելու համար», նշել է Չուրկինը` մեկնաբանելով ռուսական որոշ լրատվամիջոցներում հայտնված այն հայտարարությունները, թե դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն իբր հրաժարվել է որոշում ընդունել Կոսովոյի վերաբերյալ եւ այդ հարցը փոխանցել է Եվրոպական միությանը: «Դա իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծել է ռուս դիվանագետը: «Միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշումներ ընդունել (Կոսովոյի առնչությամբ), որոնք (հետագայում) կարող են ընդունվել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածությամբ»,- ասել է Չուրկինը` ավելացնելով, որ հնարավոր ռազմական եւ քաղաքացիական եվրոպական ներկայությունը Կոսովոյում պետք է մանդատ ստանա ՄԱԿ-ի ԱԽ-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play