ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՕՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ<br /> ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ Է ԿՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ C-ՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԱԿՄԱՆ<br /> ՀԱՄԱՐ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՕՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ Է ԿՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ C-ՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԱԿՄԱՆ
ՀԱՄԱՐ

  • 24-12-2007 20:05:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան խօստովանել է, որ կառավարութիւնը պատասխանատւութիւն է կրում հեպատիտ C-ով մի քանի հարիւր ճապոնացի քաղաքացիների վարակման համար, որոնց դուրս են գրուել փչացած դեղամիջոցներ: «Դեղաբանական հարցերը իշխանութիւնների իրաւասութեան մէջ են մտնում, որոնք թոյլ են տալիս դրանց օգտագործումը: Այդ տեսանկիւնից կառավարութիւնը պատասխանատւութիւն է կրում, այդ թւում` բարոյական»,- յայտարարել է Ճապոնիայի վարչապետը: Ճապոնիայի հինգ դատարաններում մօտ 200 հայցատուներ փոխհատուցում են պահանջում կառավարութիւնից եւ դեղագործական ընկերութիւններից` արեան մակարդման համար խոտանված պատրաստուկների կիրառման հետեւանքով առողջութեանը պատճառուած վնասի դիմաց: Բոլոր այդ դէպքերը տեղ են գտել դեռեւս 1980-ական թուականներին, սակայն մինչ օրս կողմերը չէին կարողացել պայմանաւորուածութեան հասնել այդ խնդրի լուծման եղանակի մասին:
  -   Միջազգային