ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ C-ՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԱԿՄԱՆ<br /> ՀԱՄԱՐ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ C-ՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԱԿՄԱՆ
ՀԱՄԱՐ

  • 24-12-2007 20:05:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան խոստովանել է, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում հեպատիտ C-ով մի քանի հարյուր ճապոնացի քաղաքացիների վարակման համար, որոնց դուրս են գրվել փչացած դեղամիջոցներ: «Դեղաբանական հարցերը իշխանությունների իրավասության մեջ են մտնում, որոնք թույլ են տալիս դրանց օգտագործումը: Այդ տեսանկյունից կառավարությունը պատասխանատվություն է կրում, այդ թվում` բարոյական»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը: Ճապոնիայի հինգ դատարաններում մոտ 200 հայցատուներ փոխհատուցում են պահանջում կառավարությունից եւ դեղագործական ընկերություններից` արյան մակարդման համար խոտանված պատրաստուկների կիրառման հետեւանքով առողջությանը պատճառված վնասի դիմաց: Բոլոր այդ դեպքերը տեղ են գտել դեռեւս 1980-ական թվականներին, սակայն մինչ օրս կողմերը չէին կարողացել պայմանավորվածության հասնել այդ խնդրի լուծման եղանակի մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play