ՆԵՊԱԼԸ ԿԴԱՌՆԱՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ<br />


ՆԵՊԱԼԸ ԿԴԱՌՆԱՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

  • 24-12-2007 19:58:00   |   |  Միջազգային
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալում որոշել են վերջ տալ միապետությանը, որ պահպանւում է գրեթէ 250 տարի: Արդէն շուտով Նեպալը կդառնայ հանրապետութիւն: Դա արդիւնք է մաոականների հետ կառավարութեան երկամսյա բանակցութիւնների, որոնք մինչեւ վերջերս համարւում էին ապստամբներ: Իսկ այժմ նրանք դարձել են ազդեցիկ քաղաքական ուժ: Միապետության` որպէս կառավարման անարդիւնաւէտ ձեւի վերացման մասին համաձայնութիւնը ստորագրել են բոլոր խոշոր կուսակցութիւնները: Այն ուժի մէջ կմտնի գարնանային խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Մաոականները միապետության վերացման էին ձգտում հասնել այն ժամանակուանից, երբ յայտնուեցին կառավարութեան մէջ:
  -   Միջազգային