ՆԵՊԱԼԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ<br />


ՆԵՊԱԼԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  • 24-12-2007 19:58:00   |   |  Միջազգային
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալում որոշել են վերջ տալ միապետությանը, որ պահպանվում է գրեթե 250 տարի: Արդեն շուտով Նեպալը կդառնա հանրապետություն: Դա արդյունք է մաոականների հետ կառավարության երկամսյա բանակցությունների, որոնք մինչեւ վերջերս համարվում էին ապստամբներ: Իսկ այժմ նրանք դարձել են ազդեցիկ քաղաքական ուժ: Միապետության` որպես կառավարման անարդյունավետ ձեւի վերացման մասին համաձայնությունը ստորագրել են բոլոր խոշոր կուսակցությունները: Այն ուժի մեջ կմտնի գարնանային խորհրդարանական ընտրություններից հետո: Մաոականները միապետության վերացման էին ձգտում հասնել այն ժամանակվանից, երբ հայտնվեցին կառավարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play