ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ<br /> ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵՏՐՈՅԻ ՆՈՐ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ<br />


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԵՏՐՈՅԻ ՆՈՐ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ

  • 24-12-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի Երեւան են ներկրուել ուկրաինական «Բոգդան» մակնիշի 79 աւտոբուսներ, իսկ մինչեւ տարեվերջ կներկրվեն եւս 50-ը: Այսպիսով, ինչպէս դեկտեմբերի 24-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը, յունվարի 1-ից Երեւանի ներքաղաքային երթուղիներում կգործեն 307 նոր աւտոբուսներ, որոնք ներկրուել են վերջին 3 տարուայ ընթացքում: Այդուհանդերձ, ըստ քաղաքապետի, մայրաքաղաքում տրանսպորտային երթեւեկութիւնը գերծանրաբեռնուած է «Տարէցտարի Երեւանում աւելանում է մարդատար մեքենաների թիւը. այս տարուայ յունուար-օգոստոսին ներկրուել է 22 հազար մեքենա, իսկ մինչեւ տարեվերջ այդ թիւը կհասնի 30 հազարի: Եթէ այս տեմպերը շարունակուեն, ապա լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,- նշեց Ե.Զախարյանը: Բարդութիւններից խուսափելու եւ վերգետնեայ հասարակական տրանսպորտի վիճակը թեթեւացնելու նպատակով նախատեսւում է միջոցներ տրամադրել Երեւանի մետրոպոլիտենի զարգացման համար եւ առաջիկայ տարիներին աւելացնել մետրոյի կայարանների թիւը: Ի դէեպ, խորհրդային տարիներին մետրոյի նոր կայարաններ էին կառուցւում «Բարեկամութիւն» կայարանից մինչեւ Աջափնեակ թաղամաս եւ Շիրազի փողոց, սակայն խորհրդային կարգերի փլուզումից յետոյ շինաշխատանքները ընդհատվեցին: Ե.Զախարյանի խօսքերով, այդ աշխատանքները առաջիկայ տարիներին, հաւանաբար, կվերսկսուեն: Բացի այդ, եւս 2 նոր կայարաններ կկառուցուեն Կոմիտասի պողոտայում: Քաղաքապետը յայտնեց նաեւ, որ այդ աշխատանքների ֆինանսաւորման համար ներկայումս բանակցութիւններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ:
  -   Հասարակութիւն