ՉԻ ԲԱՑԱՌՒՈՒՄ, ՈՐ ՀԱԷԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 2008 Թ.-ԻՑ ԴԱՐՁԵԱԼ<br /> ՀԱՆՁՆՎԻ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ԻՆ<br />


ՉԻ ԲԱՑԱՌՒՈՒՄ, ՈՐ ՀԱԷԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 2008 Թ.-ԻՑ ԴԱՐՁԵԱԼ
ՀԱՆՁՆՎԻ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ԻՆ

  • 24-12-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չի բացառւում, որ Հայկական ատոմակայանի կառավարումը (ՀԱԷԿ) դարձեալ հանձնվի ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերութեանը: Ինչպէս դեկտեմբերի 22-ի ասուլիսում յայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը, յաջորդ տարի կը լրանայ կայանի կառավարման յանձնելու պայամանագրի ժամկէտը, որը երկարացնելու նպատակով ներկայումս բանակցութիւններ են տարւում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ: Ա.Մովսիսեանը յայտնեց, որ ներկայումս ՀԱԷԿ-ը տարեկան արտադրում է 2,5 մլրդ կվտ/ժամ էլէներգիա, ինչը կազմում է հանրապետութեան ներքին պահանջարկի 40-50%-ը: Նաեւ նշուեց, որ յաջորդ տարի կայանը 3 ամսով կկանգնեցուի պրոֆիլակտիկ վերանորոգման: Ա.Մովսիսեանի խօսքերով, Հայաստանը միայնակ չի կարող իրականացնել ՀԱԷԿ-ի փակման աշխատանքները: Ինչ վերաբերում է նոր կայանի կառուցմանը, ապա յաջորդ տարուայ սեպտեմբերին կաւարտուեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից յետոյ կյայտարարուի կապալառու կազմակերպութեան ընտրութեան մրցոյթը:
  -   Տնտեսութիւն