ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱԷԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 2008 Թ.-ԻՑ ԴԱՐՁՅԱԼ<br /> ՀԱՆՁՆՎԻ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ԻՆ<br />


ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱԷԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 2008 Թ.-ԻՑ ԴԱՐՁՅԱԼ
ՀԱՆՁՆՎԻ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ԻՆ

  • 24-12-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չի բացառվում, որ Հայկական ատոմակայանի կառավարումը (ՀԱԷԿ) դարձյալ հանձնվի ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Ինչպես դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հաջորդ տարի կլրանա կայանի կառավարման հանձնելու պայամանագրի ժամկետը, որը երկարացնելու նպատակով ներկայումս բանակցություններ են տարվում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ: Ա.Մովսիսյանը հայտնեց, որ ներկայումս ՀԱԷԿ-ը տարեկան արտադրում է 2,5 մլրդ կՎտ/ժամ էլէներգիա, ինչը կազմում է հանրապետության ներքին պահանջարկի 40-50%-ը: Նաեւ նշվեց, որ հաջորդ տարի կայանը 3 ամսով կկանգնեցվի պրոֆիլակտիկ վերանորոգման: Ա.Մովսիսյանի խոսքերով, Հայաստանը միայնակ չի կարող իրականացնել ՀԱԷԿ-ի փակման աշխատանքները: Ինչ վերաբերում է նոր կայանի կառուցմանը, ապա հաջորդ տարվա սեպտեմբերին կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո կհայտարարվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play