ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՒՈՒՄ Է<br /> ԾՆՈՂՆԵՐԻՆ ԽՓԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ<br />


ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՒՈՒՄ Է
ԾՆՈՂՆԵՐԻՆ ԽՓԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

  • 21-12-2007 17:43:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի խորհրդարանը ուղղում է մտցրել քաղաքացիական օրէնսգրքում, որով արգելւում է ծնողներին խփել երեխաներին: Համապատասխան որոշումը, որ ուժի մէջ է մտնում այսօրուանից, պատգամաւորներն ընդունել են նախօրէին: Մինչ օրս իսպանական օրէնքը ծնողներին թույլատրում էր մարմնական պատիժներ կիրառել երեխաների նկատմամբ «չափաւոր եւ խելամիտ սահմաններում»` «նրանց վարքն ուղղելու» համար: Այսուհետ այդ յօդուածը հանուած է քաղաքացիական օրենսգրքից: Դրա փոխարէն յայտնուել է դրոյթ «երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելությունը» պահպանելու անհրաժեշտութեան մասին:
  -   Միջազգային