ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ<br /> ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԱՎՐՈՎԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԱՎՐՈՎԸ

  • 21-12-2007 15:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում կարգելափակի Կոսովոյի միակողմանի անկախութեան ճանաչումը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Սերգեյ Լավրովը: «Եթէ առաջարկուի որոշում, որ հաւանութիւն կտայ Կոսովոյի միակողմանի հռչակուած անկախութեանը, անշուշտ կլինի վետօ: Բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն ուզում է բոլորին վատություն անել, միայն թէ ինքնահաստատվի: Այլ այն պատճառով, որ վետոն միջազգային իրաւունքի կարեւորագոյն բաղկացուցիչն է, որը 2-րդ աշխարհամարտից յետոյ թոյլ է տալիս մեզ ֆ խոշոր գլոբալ հակամարտութիւններից»,- ընդգծել է Լավրովը:
  -   Միջազգային