ՀԱՆՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳԱԼԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ<br /> ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ<br />


ՀԱՆՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳԱԼԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ

  • 20-12-2007 22:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 19-ին Գիւմրիի թատերական հրապարակում Խօսքի ազատութեան եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան պաշտպանութեան շտաբի կազմակերպած հանրահաւաքի աւարտին ընդունուեց դիմում-պահանջագիր` ուղղուած բոլոր այն գերատեսչութիւններին, որոնք, հանրութեան համոզմամբ, ճնշումներ են իրականացնում «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նկատմամբ: Այսպէս, Հարկային պետական ծառայութեան Գիւմրու հարկային տեսչությունից պահանջւում է հրաժարուել դատական հայցից, անպատշաճ հիմքերով ստուգման փաստաթղթերից եւ կազմել նոր եզրափակիչ ակտ: Հանրութիւնը պահանջում է նաեւ կարճել «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի ստուգումների արդիւնքներով հարկերը չարամտօրէն թաքցնելու կասկածանքով յարուցուած քրէական գործը: Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից պահանջւում է յետ վերցնել հարկային ծառայութեանը տրամադրած փաստաթղթերը հեռուստաընկերութեան կողմից գովազդի հեռարձակման մասին, որում, ըստ հանրութեան, ՀԸ-ը վերագրված է «առասպելական ծաւալների գովադի հեռարձակում»: Փաստաթղթերում տարանջատում չի արուած ինքնագովազդի, սոցիալական գովազդի (որը հեռուսատընկերությունը հեռարձակել է անվճար) եւ վճարովի հիմունքներով առեւտրային գովազդի. բոլորը ներկայացուել է որպէս վճարովի գովազդ: Շիրակի մարզի եւ մարզկենտրոնի կառոյցների պաշտօնեաներից պահանջւում է դադարեցնել ճնշումները գովազդատուների վրայ, իսկ Գիւմրու քաղաքապետարանից եւ ավագանուց` հրաժարուել Գիւմրու հին հեռուստաաշտարակի վէճը լուծելու դատական ճանապարհից, հեռուստաաշտարակի ողջամիտ գնով վարձակալութեան տրամադրումը: Շիրակի մարզի դատախազութիւնից պահանջւում է ստուգել ՀՊԾ աւագ օպերլիազոր Հովիկ Յովհաննիսեանի կողմից հեռուստաընկերութեան օպերատորի վրայ յարձակման փաստով ոստիկանութեան կողմից քրէական գործ չհարուցելու որոշումը: Այս պահանջները չբավարարելու դէպքում հանրահաւաքի մասնակիցները խօստանում են ձեռնամուխ լինել «այլ համարժէք միջոցառումների», այդ թւում` թուարկուած գերատեսչութիւնների պաշտօնեաների պաշտօնանկման «յաճելի եւ ազգանպաստ գործընթացին»: Դիմումն ընդունուել է, հաշուի առնելով, որ մի շարք պետական գերատեսչութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների «յարձակումները կրում են հեռուստաընկերությունը եթերազրկելուն ուղղուած կազմակերպուած եւ համակարգուած բնոյթ»: Նշւում է, որ խօսքի ազատութիւնը անօտարելի իրաւունք է եւ որեւէ պաշտօնեայ օժտուած չէ այն խլել: Գիւմրիում անցկացուած բազմամարդ հանրահաւաքի մասնակիցները ժամանել էին Երեւանից, Վանաձորից, Շիրակի մարզի 30 համայնքներից: Հանրահաւաքում ելոյթներ ունեցան Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղեանը, Քաղական մշակոյթի «Շիրակ» կենտրոնի նախագահ եւ ԱԺՄ Շիրակի մարզի պատասխանատու Վահան Թումասյանը, Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի նախագահ Արթուր Սաքունցը, Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի նախագահ Աշոտ Մելիքեանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր եւ «Իմպիչմենտ» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցութեան նախագահ Պետրոս Մակեյանը, «Օրինաց երկիր» կուսակցութեան անդամ, ԱԺ պատգամաւոր Յովհաննէս Մարգարեանը, հասարակական եւ մշակոյթի այլ գործիչներ: Ելոյթ ունեցողնեցողները դատապարտեցին «ԳԱԼԱ» նկատմամբ կիրառուող վարչական ճնշումները, Հայաստանում տիրող մերձավտորիտար ռեժիմը, իրենց աջակցութիւնը յայտնեցին հեռուստաընկերութեանը: Ցուցարարները պարզել էին շուրջ մէկ տասնեակի հասնող պաստառներ` «Լաւ է 1 մոմ վառել, քան հաւերժ անիծել խավարը», «Նահանջի տեղ չկայ», «Ազատ խօսքի թշնամիները պատժուելու են օրէնքի ամբողջ ուժով, հանրութեան արհամարհանքով եւ Աստծոյ անէծքով», «Թաթերդ հեռու ԳԱԼԱ-ից, մեր սիրելի բալայից» եւ այլն:
  -   Հասարակութիւն