ՀԱՐԻՒՐ ԻՐԱՔՑԻՆԵՐ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԱԶԱՏ ԵՆ<br /> ԱՐՁԱԿՈՒԵԼ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԱՆՏԻՑ<br />


ՀԱՐԻՒՐ ԻՐԱՔՑԻՆԵՐ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԱԶԱՏ ԵՆ
ԱՐՁԱԿՈՒԵԼ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԱՆՏԻՑ

  • 20-12-2007 19:00:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մուսուլմանական Իդ ալ-Ադհա զոհաբերության տոնի կապակցութեամբ իրաքցի հարիւր բանտարկեալներ են ազատ արձակուել Բաղդադի մօտակայ Քեմպ-Կրոպպեր ճամբարի ամերիկեան բանտից: Այս մասին յայտնել է ամերիկեան զինուորական հրամանատարութեան ներկայացուցիչը: Ամերիկացիների տուեալներով, այդ ճամբարում պահւում են մօտ 4 հազար բանտարկեալներ, եւս 21 հազարը գտնւում են Իրաքի հարաւում Բասրա քաղաքի մերձակայքում գտնուող Քեմպ-Բուկկա բանտային ճամբարում: Գերիների մեծ մասին պաշտօնապէս մեղադրանք չի ներկայացուած: Կալանքի տակ պահելու միջին ժամկէտը մէկ տարի է: Ըստ ամերիկացի զինվորականների տեղեկատուութեան, հաջի աւարտի եւ Իդ ալ-Ադհա տոնի առթիւ ներման են արժանացել մօտ 850 իրաքցիներ:
  -   Միջազգային