ՀԱՐՅՈՒՐ ԻՐԱՔՑԻՆԵՐ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ԵՆ<br /> ԱՐՁԱԿՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆՏԻՑ<br />


ՀԱՐՅՈՒՐ ԻՐԱՔՑԻՆԵՐ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ԵՆ
ԱՐՁԱԿՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆՏԻՑ

  • 20-12-2007 19:00:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մուսուլմանական Իդ ալ-Ադհա զոհաբերության տոնի կապակցությամբ իրաքցի հարյուր բանտարկյալներ են ազատ արձակվել Բաղդադի մոտակա Քեմպ-Կրոպպեր ճամբարի ամերիկյան բանտից: Այս մասին հայտնել է ամերիկյան զինվորական հրամանատարության ներկայացուցիչը: Ամերիկացիների տվյալներով, այդ ճամբարում պահվում են մոտ 4 հազար բանտարկյալներ, եւս 21 հազարը գտնվում են Իրաքի հարավում Բասրա քաղաքի մերձակայքում գտնվող Քեմպ-Բուկկա բանտային ճամբարում: Գերիների մեծ մասին պաշտոնապես մեղադրանք չի ներկայացված: Կալանքի տակ պահելու միջին ժամկետը մեկ տարի է: Ըստ ամերիկացի զինվորականների տեղեկատվության, հաջի ավարտի եւ Իդ ալ-Ադհա տոնի առթիվ ներման են արժանացել մոտ 850 իրաքցիներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play