ՉԵԽԻԱՅՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ<br />


ՉԵԽԻԱՅՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

  • 20-12-2007 16:50:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում դեկտեմբերի 19-ին ունեցած աւտովթարի հետեւանքով զոհուել է «Ազատութիւն» ռադիոկայանի աշխատակից Ռենե Չեպակը: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը: 36-ամեայ Չեպակն աշխատում էր «Ազատութիւն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի տեխնիկական բաժնում: Նրա հետ զոհուել է նաեւ Լեոս Բիլեկը, որը ժամանակին նույնպես աշխատել է «Ազատութիւն» ռադիոկայանում: Ռադիոկայանի ղեկավար Ջեֆ Գեդմինը ցավակցություն է յայտնել զոհվածների հարազատներին:
  -   Միջազգային