ՊԱՂԵՍՏԻՆԻՆ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 7,4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹԻՒՆ<br />


ՊԱՂԵՍՏԻՆԻՆ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 7,4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹԻՒՆ

  • 18-12-2007 17:47:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դոնոր երկրները Ֆրանսիայի մայրաքաղաքում միջազգային համաժողովի ժամանակ խոստացել են պաղեստինեան պետութեանը յատկացնել ընդհանուր առմամբ 7,4 միլիարդ դոլարի օգնութիւն: Այս մասին յայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները: Այդ օգնութիւնը կտրամադրուի առաջիկայ երեք տարիների ընթացքում: Այդ գումարից 2,9 միլիարդը կմուծվի անմիջականօրէն պաղեստինեան պետութեան 2008 թուականի բիւջէ: Պաղեստինեան վարչակազմը կանխավ խնդրել էր 5,6 միլիարդ դոլարի օգնութիւն, այդ թւում 3,9 միլիարդը որպէս բիւջէտային ուղղակի «ներարկում»:
  -   Միջազգային