ՊԱՂԵՍՏԻՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 7,4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ<br />


ՊԱՂԵՍՏԻՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 7,4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

  • 18-12-2007 17:47:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դոնոր երկրները Ֆրանսիայի մայրաքաղաքում միջազգային համաժողովի ժամանակ խոստացել են պաղեստինյան պետությանը հատկացնել ընդհանուր առմամբ 7,4 միլիարդ դոլարի օգնություն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները: Այդ օգնությունը կտրամադրվի առաջիկա երեք տարիների ընթացքում: Այդ գումարից 2,9 միլիարդը կմուծվի անմիջականորեն պաղեստինյան պետության 2008 թվականի բյուջե: Պաղեստինյան վարչակազմը կանխավ խնդրել էր 5,6 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում 3,9 միլիարդը որպես բյուջետային ուղղակի «ներարկում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play