ԻՒԼԵԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԸՆՏՐՈՒԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ<br />


ԻՒԼԵԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԸՆՏՐՈՒԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ

  • 18-12-2007 17:12:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իւլեա Տիմոշենկոն այսօր կրկին գլխաւորեց Ուկրաինայի կառավարութիւնը` երկու տարի եւ երեք ամիս անց վերադառնալով այդ պաշտօնին: Նա դարձաւ անկախ Ուկրաինայի պատմութեան մէջ թւով 16-րդ վարչապետը: Նրան վարչապետ հաստատելու համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնութիւն` 450 պատգամաւորից 226: Հենց այդքան պատգամաւորներ էլ քուէարկել են նրա թեկնածութեան օգտին: Տիմոշենկոն յայտարարել է, որ Ուկրաինայի նոր կառավարութեան համար առաջնային կլինեն էներգետիկական անվտանգութեան, դատական բարեփոխումների, ներդրումային կլիմայի բարելաւման հարցերը: Ռուսաստանի հետ յարաբերութիւններում Տմոշենկոն ցանկանում է առաջին հերթին փոխել առանց միջնորդների գազի մատակարարումների սխեման:
  -   Միջազգային