ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ<br />


ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ

  • 18-12-2007 17:12:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Յուլյա Տիմոշենկոն այսօր կրկին գլխավորեց Ուկրաինայի կառավարությունը` երկու տարի եւ երեք ամիս անց վերադառնալով այդ պաշտոնին: Նա դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ թվով 16-րդ վարչապետը: Նրան վարչապետ հաստատելու համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն` 450 պատգամավորից 226: Հենց այդքան պատգամավորներ էլ քվեարկել են նրա թեկնածության օգտին: Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նոր կառավարության համար առաջնային կլինեն էներգետիկական անվտանգության, դատական բարեփոխումների, ներդրումային կլիմայի բարելավման հարցերը: Ռուսաստանի հետ հարաբերություններում Տմոշենկոն ցանկանում է առաջին հերթին փոխել առանց միջնորդների գազի մատակարարումների սխեման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play