ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ

  • 17-12-2007 20:30:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Զինուած անձինք Աֆղանստանի Հերաթ նահանգում առեւանգել են Գերմանիայի մի քաղաքացու, նրա կնոջն ու երեխային: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով գերմանական հեռուստաալիքները: Նրանց տուեալներով, 42-ամեայ Հարալդ Կ.-ն 2003 թուականից ապրում է Աֆղանստանում եւ ատաղձագործական արհեստանոցի տեր է, որը համագործակցում է «Կանաչ սաղաւարտներ» բարեգործական կազմակերպութեան հետ: Նա ամուսնացած է աֆղանուհու հետ եւ անգամ իսլամ է ընդունել` աֆղանական քաղաքացիություն ստանալու համար:
  -   Միջազգային