«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ<br /> ՕՐԵՐԸ<br />


«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՕՐԵՐԸ

  • 17-12-2007 17:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Ադրբեջանի օրերի անցկացման եւ Իրաւապաշտպանի դպրոցի բացման նպատակը հայ եւ ադրբեջանցի աշակերտներին միմեանց աւելի մօտիկից ճանաչելու հնարաւորութիւն ընձեռելն է: Այս մասին դեկտեմբերի 17-ին` միջոցառման առաջին օրը, լրագրողների հետ ճեպազրույցում յայտնեց կրթահամալիրի տնօրէն Աշոտ Բլէեանը: Ըստ նրա, ներկայումս հայ ժողովրդի ամենակարեւոր խնդիրը բոլոր հարեւանների հետ խաղաղութեան մթնոլորտ ստեղծելն է, ինչին նպաստում են խաղաղարար եւ իրաւապաշտպան կառոյցները, մասնաւորապէս, Խաղաղարար նախաձեռնութիւնների կովկասեան կենտրոնը (ԽՆԿԿ): «Հասարակութեանը պէտք է նախապատրաստել, որպէսզի այն լինի աւելի հանդուրժող»,- ասաց Ա.Բլէեանը: Նա նշեց, որ Իրաւապաշտպանի դպրոցի հիմադիրների նպատակը իրաւական բնոյթի հարցեր բարձրացնելն է` կապուած սառեցուած հակամարտութիւնների պայմաններում մարդու իրաւունքների պաշտպանութեան հետ: ԽՆԿԿ-ի տնօրէն Գէորգի Վանյանը յայտարարեց, որ կենտրոնը, համագործակցելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, ձգտում է նպաստել հայ եւ ադրբեջանցի հասարակութիւնների միջեւ կամուրջների ստեղծմանը: Միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած ադրբեջանցի հիւրերը հանդէս եկան ողջոյնի խօսքով: Մասնաւորապէս, «3-րդ տեսակէտ» պարբերականի գլխաւոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը նշեց, որ Ադրբեջանի օրերի կազմակերպիչները եւ մասնակիցները հայ-ադրբեջանական երկխօսութեան ուղիներ են որոնում: Այդ գործընթացը, ըստ նրա, երկու կողմերից պահանջում է արիութիւն, ազնւութիւն, արդարամտութիւն եւ հետեւողականություն:
  -   Հասարակութիւն