ԲՐԻՒՍԷԼՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԵՄ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԲՐԻՒՍԷԼՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԵՄ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 14-12-2007 20:55:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիւսէլում աւարտուած ԵՄ ձմեռային գագաթնաժողովի գլխաւոր իրադարձութիւնը եղավ Լիսաբոնի հռչակագրի ընդունումը: Առաջին անգամ հանրակցութեան պատմութեան մէջ Եւրամիութեան 27 երկրների կառավարությունների եւ պետութիւնների ղեկավարների գագաթնաժողովը կայացաւ եւրոպական երկու մայրաքաղաքներում. այն սկսուեց դեկտեմբերի 13-ին Լիսաբոնում ԵՄ նոր սահմանադրական համաձայնագրի ստորագրմամբ եւ աւարտուեց Բրիւսէլում միջազգային հարցերի քննարկումներով: Լիսաբոնի հռչակագրում ամրագրուած է հանրակցութեան ղեկավար հաստատութիւնների բարեփոխում, որը թոյլ կտայ յաղթահարել ներկայիս ԵՄ սահմանադրական ճգնաժամը, որ առաջացել է նրա արագ ընդլայնմամբ: Սակայն իր ոգով այդ համաձայնագիրը, ի տարբերութիւն ԵՄ ձախողված սահմանադրութեան, եղավ նահանջ «ֆեդերատիվ Եւրոպայի» նախագծից` յօգուտ Եւրամիութեան անդամ առանձին երկրների աւելի մեծ ինքնիշխանութեան: Այսօր Բրիւսէլում քննարկուել է Կոսովոյի ապագայ կարգավիճակի թեման: Ըստ առկայ տեղեկութիւնների, եւրոպական առաջնորդները պայմանաւորուել են Բելգրադին առաջարկել ԵՄ արագ անդամակցութեան հեռանկար` երկրամասի անկախութեան ճանաչման դիմաց: Մինչդեռ եվրոհամայնքի 27 երկրների միջեւ դեռեւս փոխզիջում ձեռք չի բերուել առանց ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձեւի Կոսովոյի անկախութեան ճանաչման հնարաւորութեյան վերաբերեալ: Եւրոպական առաջնորդները խոր մտահոգութիվւն են արտայայտել Իրանի միջուկային ծրագրի առնչութեամբ եւ պահանջել վերջինից դադարեցնել գործունէութիւնը ուրանի հարստացման ուղղութեամբ:
  -   Միջազգային