ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆՆ<br /> ՈՒՂՂՈՒԱԾ ՄՐՑՈՅԹ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆՆ
ՈՒՂՂՈՒԱԾ ՄՐՑՈՅԹ

  • 14-12-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ-ն) նախաձեռնութեամբ անցկացւում է «5165» երիտասարդական մրցոյթ, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գործող երիտասարդական կազմակերպութիւնների այն ծրագրերը եւ նախաձեռնութիւնները, որոնք նպաստում են երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ասոցիացիայի գրասենեակից, մրցոյթի անուանումը` «5165», խորհրդանշում է Բիբլիական Արարատ լեռան բարձրութիւնը: Մրցոյթին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպութիւններ եւ խմբեր, երիտասարդ լրագրողներ, ձեռներեցներ: Մրցոյթին մասնակցելու համար պէտք է ներկայացուեն ծրագրեր, որոնք իրականացուել են տարբեր` սոցիալական, տնտեսական, հասարակական, մշակոյթային, առողջապահական, մարդու իրաւունքների պաշտպանութեան, ոլորտներում 2007թ.-ի ընթացքում: Յայտերի ընդունման վերջնաժամկետը 2008թ. յունվարի 10-ն է:
  -   Հասարակութիւն