ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՊԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՁԵՌԱԳԻՐ ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՈՒԵԼ<br /> Է 2,7 ՄԻԼԻՈՆ ԵՒՐՈՅՈՎ<br />


ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻՊԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՁԵՌԱԳԻՐ ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՈՒԵԼ
Է 2,7 ՄԻԼԻՈՆ ԵՒՐՈՅՈՎ

  • 14-12-2007 17:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարրի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ, բրիտանացի յայտնի գրող Ջոան Ռոուլինգի ձեռագիր հեքիաթների գիրքը Լոնդոնի աճուրդում վաճառուել է 2,7 մլն. եւրոյով (1,95 միլիոն ֆունտ ստերլինգ): Այս մասին յայտնել են «Սոթբիս» աճուրդի տան ներկայացուցիչները: «Մենեստրել Բիդլի հեքիաթները» ոչ միայն գրուած են, այլ նաեւ նկարազարդված են անձամբ Ռոուլինգի կողմից: Ըստ աճուրդի կազմակերպիչների, այն գումարը, որով բրիտանացի ոմն հաւաքորդ ձեռք է բերել ձեռագիրը, աւելի քան 40 անգամ գերազանցել է մեկնարկային արժէքը: Վաճառքից գոյացած հասոյթը կուղղուի հենց Ջոան Ռոուլինգին պատկանող «Ձայն մանկանց» բարեգործական հիմնադրամին:
  -   Միջազգային